Մայիսի 29-ի գիշերը Լուգանսկում զորամասը հանձնվել է ռուսամետ ակտիվիստներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Զորամասում 80 մարդ է եղել։ 

Դրանից մի քանի ժամ առաջ քաղաքի արվարձանում բախում էր տեղի ունեցել զինվորների եւ աշխարհազորայինների միջեւ։ Ապստամբները շրջափակել էին զորամասը։ Զինվորներին են դիմել նրանց ծնողները, խնդրել վայր դնել զենքը, որից հետո զինվորները հանձնվել են։

Հանձնված զինվորականներին դիմավորել են ծափահարություններով։

Հարավ-արեւելքի բանակի հրամանատար Գենադի Ցեպկալոն  հայտնել է, որ բոլոր զինվորները վայր են դրել զենքերը։ Ըստ նրա՝  շուտով բոլորին կուղարկեն տուն։

Սակայն Facebook-ի իր էջում ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն նշել է, որ զինվորները ստիպված են եղել վայր դնել զենքը եւ  Ազգային գվարդիայի զորամասը լքել այն բանից հետո, երբ աշխարհազորայինները իրենց դիմաց շարել են զինվորների ծնողներին։