Եգիպտոսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, մեծ տարբերությամբ հաղթում է պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին:

Երկու հազար ընտրատեղամասերի (12 հազար տեղամասերից) արդյունքների համաձայն աս-Սիսին հավաքել է ընտրողների 90 տոկոսի ձայները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սակայն, սպասվում է, մասնակցությունը կկազմի 45 տոկոսից պակաս, քանի որ շատ քաղաքական խմբեր բոյկոտել են ընտրությունները:
Եգիպտոսում նախագահական ընտրություններն ընթացել են երեք օր: Նախագահի թեկնածուները երկուսն են՝ բանակի նախկին գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ աս-Սիսին, որը պաշտոնից հեռացվել է իսլամիստ Մուհամեդ Մուրսիի նախագահ դառնալուց հետո, եւ ձախ թեւի թեկնածու Հանդին Սաբահին: