ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունից անմիջապես հետո: Այս մասին հաղորդում է Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը, որը Ուկրաինայի նախագահակն ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է այդ ընտրություններում:

«Համաձայնագրի ստորագրումը եւ գործողության մեջ դնելը, ըստ էության, Ուկրաինայի մոռեդնացման մի մասն է: Դրա կյանքի կոչումը հնարավորություն կտա հակակոռուպցիոն միջոցառումներ եւ բարեփոխումների փաթեթ իրականացնել մոտակա ժամանակներս»,-ասված է հայտարարությունում:

«Պորոշենկոն հույս է հայտնել, որ ԵՄ-ն եւ նրա առաջնորդները, որոնք հետեւողականորեն պաշտպանել են Ուկրաինայի քաղաքացիների եվրոպական ընտրությունը եւ հայտարարել, որԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի Ուկրաինայի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, նույնպես կպաշտպանեն այդ դիրքորոշումը»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 16-ին ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը Ուկրաինայի հետ ստորագրել հունիսի 27-ին ԵՄ երկրների ղեկավարների եւ վարչապետների գագաթաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ուկրաինան արդեն ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: