ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը պատրաստ է միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բան Կի-Մունի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:

«Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի անմիջական մասնակցությանը, ապա նա շարունակում է կապ պահպանել Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ: Ինչպես արդեն նախկինում հայտարարել է, իր միջնորդական ծառայությունները միշտ հասանելի են»,-ասել է Դյուժարիկը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը առաջարկել է Բան Կի-Մունին անհապաղ ընդգրկել Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման գործընթացին: