Ճապոնիայում 11-րդ հարկից վայր ընկած 9-ամյա տղան հրաշքով փրկվել է:
JapanToday-ին «Ռոսբալտ» գործակալության վկայակոչմամբ, միջադեպը տեղի է ունեցել Օսակա նահանգի Հիրակատա քաղաքում: Բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում խաղացող երեխաներից մեկը կորցրել է հավասարակշռությունն ու 30 մետր բարձրությունից ցած գահավիժել:
Իրավապահների հաղորդմամբ, երեխան ծառի օգնությամբ է փրկվել` ճյուղերը թուլացրել են հարվածի ուժգնությունը, ինչի արդյունքում տուժածն ընդամենը ոտքի վնասվածք եւ մի քանի թեթեւ քերծվածքներ ունի:



























