«Պրոտոն» հրթիռի անկման պատճառը վերլուծող ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը չի բացառում, որ վթարը տեղի է ունեցել դիտավորյալ սաբոտաժի պատճառով:, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսը»:
«Դիտավորյալ սաբոտաժի վարկածը չի բացառվում», — հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Դանիլյուկը:
«Պրոտոն-Մ» հրթիռակիրը Բայկոնուրից արձակվել էր մայիսի լույս 16-ի գիշերը եւ պետք է ուղեծիր դուրս բերեր «Էքսպրես-ԱՄ4Ռ» արբանյակը:
Թռիչքի 545-րդ վայրկյանին հրթիռի ղեկային շարժիչը խափանվել էր եւ այն ընկել էր ենթադրաբար Ալթայի կամ Խաղաղ օվկիանոսի ավազանի տարածքում:




























