ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը Հարվարդի համալսարանում  ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայկական հարցը ավելի հեշտ կարելի լուծել, քան թվում է:
Turkishjournal-ի փոխանցմամբ`  Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին Հայոց ցեղասպանության հետ կապված հարց է ուղղել ուսանողներից մեկը, ինչին նա պատասխանել է. «Հայկական հարցը ավելի հեշտ կարելի լուծել քան թվում է: Հայաստանի քաղաքացիները թուրքերին չեն ճանաչում: Նույն աշխարհագրական տարածքում ենք ապրում: Հայերը այս աշխարհամաս մեզնից ավելի վաղ են եկել:  Երիտասարդ հայ սերունդը մեզ ինչ-որ պատմությունների միջոցով է ճանաչում: Այդ խնդրում մենք մեզ  բավականաչափ չենք ներկայացրել»:
Ըստ Նամըք Թանի` երկու ժողովուրդները շատ բաներում նմանություններ ունեն:  «Մեր ավանդույթները, հագուստները եւ շատ այլ բաներ շատ նման են իրար»,-ամփոփել է Նամըք Թանը:
Նշենք, որ ըստ թուրքական Hurriyet-ի Թուրքիայի ԱԳՆ-ը ապրիլին հատուկ հրահանգ էր փոխանցել Թուրքիայից դուրս աշխատող թուրք դիվանագետներին` Հայկական հարցի հետ կապված իրենց վերաբերմունքը  ներկայացնելու համար: Թերեւս, այս համատեքստում  է տեղավորվում Նամըք Թանի ելույթը ամերիկյան համալսարանում: