Մալազիայում Cadbury շոկոլադի միանգամից երկու տեսակներում խոզի մսի ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերվել: Առողջապահության նախարարության փորձաքննությունից հետո արտադրողը շտապ վաճառքից հանել է սկանդալային բատոնները:
Մալազիայի մահմեդականները խորապես վրդովվել են շոկոլադներում շարիաթով արգելված մթերքի ԴՆԹ-ի առկայության փաստից: Սպառողների ասոցիացիայի ղեկավար Նաջիմ Յոհանը կոչ է արել ընդհանրապես փակել Cadbury գործարանը: Իսկ Կուալա Լումպուրում կայացած ասուլիսի մասնակիցները հայտարարել են, որ ընկերությունն անցել է սահմանը եւ խաբել մահմեդականներին:
Ընկերությունն ի պատասխան խոստացել է ստուգել իր արտադրանքը եւ եւս մեկ անգամ համոզվել, որ այն համապատասխանում է որակի ստանդարտներին:





























