Նիդերլանդներում «Կանաչ ձախեր» կուսակցությունը եւ սոցիալիստական կուսակցությունը հայի ինքնասպանությունից հետո կասկածի տակ են առել անվտանգության եւ արդարադատության ստատս-քարտուղար Ֆրեդ Տեւենի մարդասիրությունն ապաստան տալու քաղաքականության իրականացման գրոծում:

Ինչպես գրում է «NL Times»-ը, կուսակցությունները ցանկանում են անկախ հետաքննություն անցկցնել: Այդ մասին հայտարարել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Շարոն Գեսթյոզենը, «Կանաչ ձախեր» կուսակցությունից Լինդա Վորթմանը: Երբ նախկինում ռուսասատանցի Ալեքսանդր Դոլամաթովը ապաստան փնտրող անձնաց կենտրոնում ինքնասպանություն գործեց, Տեւենին անվստահության քվե հանձնեցին:

Անվտանգության քննչական խորհուրդը սկսեց ռիսկերի հետաքննությունը: Այն ժամանակ ապացույներ չգտնվեցին, սակայն հաշվետվությունում նշվեց, որ ներգաղթյալները որոշ վտանգների են ենթարկվում: Տեւենը խորհրդարանին խոստացավ «մարդասիրական միջոցների» կիրառում միգրացիոն քաղաքականությունում:

Այդ պահից ի վեր ընդդիմությունը կասկած հայտնելու հիմք չուներ: Սակայն ապրիլին հայ Արտավազդ Գասպարյանը երկորդը անձը դարձավ, ով կենտրոնում ինքնասպանություն գործեց: