Երեւանի բնակիչ, 42-ամյա Բորիս Հ.-ն մեղադրվում է դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 20-ին: Բորիսը Երեւանում գտնվող իր տանը ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկեցրել է մահճակալին եւ կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:

Բորիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա հունիսի 2-ին: