Ձմռանը կատուներն ավլի շատ են ուտում: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում, որի շրջանակներում մեկ տարվա ընթացքում հետեւել են 38 կատվի:
Մասնավորապես, նրանք հաստատել են, որ ամռանը կատուներն ավելի քիչ են ուտում, քան ձմռանը, երբ հատուկ ախորժակ ունեն: Հետազոտողների խոսքով՝ սնունդը կատուներին հավելյալ էներգիա է տալիս, այն հարկավոր է կենդանիներին ձմռանը տաքանալու համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:Գիտնականները կատուների տերերին առաջարկում են չմոռանալ այս փաստի մասին, երբ որոշում են կերակրել իրենց ընտանի կենդանիներին:





























