Չինաստանի հարավարեւմտյան Յունան նահանգում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Չինաստանի սեյսմաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորությունում։
Ավելի ուշ պարզվել է, որ տուժել է 22 մարդ։ 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չինաստանի եւ Մյանմարի սահմանին տեղի ունեցած  5,6 մագնիտուդով երկրաշարժը վնասել էր 9,5 հազար շենք, վիրավորվել էր 12 մարդ։