Շոտլանդիայում մայիսի 30-ին պաշտոնապես կսկսվի անկախության է հանրաքվեին նախորդող քարոզարշավը, որը կտեւի 16 շաբաթ: Հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին: Չորս միլիոն շոտլանդացիներ ընտրություն կկատարեն Միացյալ Թագավորությունից անջատվելու կամ դրա կազմում մնալու միջեւ:

Նախընտրական քարոզարշավի համար կողմերին թույլատրվել է ծախսել 2,5 միլիոնական դոլար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բազմիցս դիմել է Շոտլանդիայի բնակիչներին՝ խնդրելով քվեարկել Միացյալ Թագավորության կազմից դրա դուրս գալուն դեմ: