Նախ պետք է սառնասիրտ վերաբերվել Նազարբաեւի հայտարարությանը, քանի որ Ղազախստանի նախագահի հայտարարությունը չէր վերաբերում Հայաստանի Մաքսային միություն մտնելուն, այլ շոշափում էր Եվրասիական տնտեսական միություն մտնելու թեման: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը:
«Սա նշանակում է, որ հարկավոր է մի փոքր սպասել նախքան ՄՄ մտնելը, տեսնել, թե միությունն ինչպես է զարգանում, ինչից հետո միայն խոսել Եվրասիական տնտեսական միության մասին»,- հայտարարել է Բաբայանը:
Երկրորդ, ըստ Բաբայանի, ինչպես կարող է Ղարաբաղը ԵՏՄ անդամ դառնալ, եթե այն առանձին անկախ պետություն է. «Հայաստանն իր սահմաններն ունի, եւ ինչ իմաստ ունի ԼՂՀ-ն որպես Հայաստանի մաս դիտարկելը: Այլ հարց է, որ ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական սերտ կապեր կան, սակայն սա չի նշանակում, որ այդ հարաբերությունները կտուժեն, եթե Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել ՄՄ-ի, ԵՏՄ-ի, Արցախի եւ դրա ապագայի միջեւ: Պետք չէ մեկը մյուսով պայմանավորել»,- ընդգծել Բաբայանը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Աստանայում դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հայտարարել էր. «Տհաճ թեմա կա: Որպեսզի չգրգռենք Ադրբեջանում մի ընկերոջ (Իլհամ Ալիեւին»), դուք այդպես մտաք ԱՀԿ, ԵՏՄ էլ պետք է մտնեք ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով՝ նման պայմանով (առանց ԼՂ-ի եւ նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի մի շարք շրջանների- «Իզվեստիա»):





























