«Արի տուն» ծրագրի արդյունքում սփյուռքահայ ու հայաստանցի երիտասարդների շփումներն օգնում են նաեւ նոր ընտանիքներ ստեղծել: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ: «Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում»,- ասաց Հակոբյանը` դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին:
Վերադառնալով բյուջեի կատարողականին, Հակոբյանը դժգոհեց, որ ծրագիրն անբավարար ֆինանսավորում է ստանում բյուջեից: Այլապես հնարավոր կլիներ կրկնակի թվով սփյուռքահայ երեխաներ հյուրընկալել Հայաստանում:
Նշենք, 2013 թ «Արի տուն»-ը բյուջեից ստացել է 85 մլն դրամ, որից ծախսվել է շուրջ 83,78-ը:





























