Կիեւի մարզի Բելի Ցերկովի հատվածում, կարգավորվող երկաթուղային անցուղու վրա Mercedes Vito մակնիշի միկրոավտոբուսի վարորդը խախտել է երթեւեկության կանոնները, անցել փակ շլագբաումը եւ բախվել բեռնատար գնացքի լոկոմատիվին:
Վթարի հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս չորսը՝ վիրավորվել են: Վիրավորներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:





























