Ցեղասպանության 100-րդ տարելիցի լոգոտիպը պլագիատ չէ, մայիսի 30-ին լրագրողներին ասել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Նա նշել է, որ մասնակցել է լոգոտիպի քննարկումներին եւ առաջարկված խորհրդանիշը՝ անթառամ ծաղկի պատկերով, միանգամայն այլ իմաստ ունի, քան արտասահմանյան լոգոտիպը, որը հիմք է դարձել պլագիատի մեղադրանքների համար: «Արտաքին տարրերը շատ լոգոտիպներում կարող են նման լինել, բայց այստեղ էապես տարբեր է գաղափարը, եւ դա լավ նկատելի է», - վստահեցրել է Ջաղինյանը: Նա վստահեցրել է, որ չի կարող լոգոտիպը գնահատել հեղինակների՝ «Շարմ» ընկերության անունից, քանի որ արդեն տարուց ավելի է՝ այնտեղ չի աշխատում: «Լոգոտիպն ինձ դուր է գալիս», - ամփոփել է Ջաղինյանը:



























