Հաճելի բույրը ուժեղացնում է մարդու գրավչությունը: Մասնավորապես, դա վերաբերում է կանանց, պնդում են հետազոտողները:

Հետազոտության շրջանակներում ամերիկյան գիտնականները պարզել են, որ հաճելի բույրը ստիպում է շրջապատողներին կնոջը ավելի գրավիչ, ինչպես նաեւ երիտասարդ համարել: Ոչ այդքան հաճելի հոտը հակառակ անդրադարձն է ունենում:

Գիտնականները պնդմամբ՝ դա վկայում է այն մասին, որ հոտի ընկալման եւ գրավչության համար պատասխանատուն գլխուղեղում մշակման միեւնույն կենտրոնն է, փոխանցում է gazeta.ru-ն:

Միեւնույն ժամանակ տարիքի եւ գրավչության ընկալումը ռացիոնալ եւ էմոցիոնալ պրոցեսներ են, ուստի դրանց աշխատանքների մեխանիզմների խորը մակարդակով բացատրությունը հետազոտողների համար դեռեւս բարդ է: