Մարդիկ կամքի ազատությունը վերագրում են մտքին, այլ ոչ թե հոգուն: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները մի շարք հետազոտությունների ընթացքում, որոնց շրջանակներում հարցվել են շուրջ հազար անհատներ:
Պարզվել է, որ հարցվողների մեծամասնությունը, այդ թվում նաեւ՝ աթեիստները, հավատում են մարդկային հոգու գոյությանը, սակայն ազատ կամքի գոյությունը վերագրում են մտավոր ոլորտին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հետազոտողները մտադիր են այսուհետ եւս ուսումնասիրել ազատ կամքի եւ մարդու բարոյական ընտրության խնդիրը հոգեբանության համատեքստում:




























