Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ամերիկյան գիտնականները պնդում են, որ աշխատանքում ավելի լավ է լինել ծաղրի առարկա, քան կոլեգաների կողմից անտեսված:
Գիտնականները այսպիսի եզրահանգման են եկել հետազոտությունների արդյունքում, որոնց օբյեկտը մի քանի տասնյակ ֆիրմաների աշխատակիցներն են եղել: Նրանց հաջողվել է բացահայտել, որ ահաբեկումն ու ծաղրը մարդու հոգեկանի վրա ոչ այդքան բացասաբար են անդրադառնում, որքան կոլեգաների կողմից անտեսվածությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Գիտնականները պնդում են, որ մեկուսացման զգացողությունը ամենասարսափելի երեւույթներից է, որ կարող է մարդու հետ պատահել: Միեւնույն ժամանակ, նրանք մարդկանց կոչ են անում, ծանոթանալով հետազոտության արդյունքներին, չսկսկել ծաղրել կոլեգաներին:




























