Չինաստանում 2 մարդ զոհվել է, եւս 4-ը վիրավորվել, այն բանից հետո, երբ նրանք փորձել են հանել արտաքնոցի բաքի մեջ ընկած հեռախոսը, գրում է The South China Morning Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Հենան նահանգում: Կինը նոր 320 դոլար արժողության բջջային հեռախոսը պատահմամբ գցել է զուգարանի բաքի մեջ: Նրա ամուսինը նետվել է հեռախոսի հետեւից, սակայն շուտով նա սկսել է դժվար շնչել եւ կորցրել է գիտակցությունը: Տղամարդու մայրը նետվել է աղբահորը, որպեսզի փրկի որդուն, բայց ինքն էլ է կորցրել գիտակցությունը: Այնուհետեւ աղբահորն են նետվել նաեւ այս ամենի մեղավորը, նրա սկեսուրը եւ երկու հարեւանները:

Գյուղի բնակիչները պարան են բերել, որպեսզի հորից դուրս բերեն թակարդն ընկած բնակիչներին, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիվանդանոցի ճանապարհին կնոջ ամուսինը եւ սկեսուրը մահացել են՝ այդպես էլ ուշքի չգալով: Մյուսներին թունավորմամբ տեղափոխել են հիվանդանոց: