Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն ողջունել է Վրաստանի տեղական մարմինների ընտրություններում միջազգային դիտորդների նախնական գնահատականները եւ նշել նախորդ ընտրությունների նկատմամբ զգալի առաջընթացը:

«ԱՄՆ դեսպանատունը կիսում եւ ողջունում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի նախնական գնահատականներն ու եզրակացությունները: Վրաստանն այդ ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրել նախորդ ընտրությունների համեմատությամբ: Ակնառու է միջազգային չափորոշիչների ուղղությամբ կատարվախ առաջընթացը»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միեւնույն ժամանակ, դեսպանատունը մի շարք խախտումներ է արձանագրել տարածաշրջաններում: «ԱՄՆ դեսպանատան դիտորդների խմբերն արձանագրել են որ բարելավել է ընտրական գործընթացի վարչարարությունը, թեեւ խախտումներ են գրանցվել որոշ տեղամասերում»«- նշված է հայտարարության մեջ:

Խախտումներ գրանցվել Կախեթիում, Քվեմո-Քարթլիում, Սամեգրելոյում եւ հայաբնակ Ջավախքում:

Նշենք, որ համաձայն ԿԸՀ տվյալների՝ զգալի տարբերությամբ հաղթում է կառավարող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: