Մոսկվան ազատազկման է դատապարտել մայրաքաղաքում ավազակությամբ զբաղվող մի հանցախմբի: Խմբի անդամներ են եղել «Ֆակտոր Ա»-ի երգիչ Մուրազ Բաքոյանը եւ Թիմուր Կալոին`քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի բարեկամը:
Կալոին ստացել է 7 տարվա եւ երեք ամսվա ազատազրկում, նա պետք է տուժածներին վճարի նաեւ 47 միլիոն ռուբլի: Երգիչ Մուրազ Բաքոյանը ճաղերի հետեւում կանցկացնի երեք տարի, նույն պատիժն է ստացել հանցախմբի եւս մեկ անդամ` Մերաբ Մարգանիան, փոխանցում է LifeNews-ը:
Խմբի առաջնորդ Թիմուր Կալոին ծանոթացել էր մի հարուստ մոսկվացու հետ: Երիտասարդները ընկերացել էին, միասին գիշերային ակումբներ հաճախել եւ ծանոթացել աղջիկների հետ: Կաոլին ընկերոջն առաջարկել էր համատեղ բիզնես սկսել` վաճառելով էլիտար մեքենաներ: Հարուստ ընկերը համատեղ բիզնեսում ներդրել էր 50 միլիոն ռուբլի, որոնք իրականում գնացել են Կաոլիի գրպանը:
Երբ մոսկվացին հասկացել էր, որ իրեն խաբում են, Կաոլին ատրճանակով սպառնացել էր նրան եւ վախեցրել: Դանակով վիրավորել էին եւ թալանել: Երբ նա կարողացել էր հասնել իր բնակարան, զանգահարել էր ոստիկանություն:
Բաքոյանը մասնակցել էր կողոպուտին, եւ այն իր համար անհաջող ավարտ էր ունեցել: Ավելի ուշ Բաքոյանի հետ ընկերները հրաժարվել էին կիսել թալանած փողերը:
Օպերատիվ աշխատակիցները կարողացել էին հանցագործների հետքի վրա դուրս գալ անցյալ տարվա վերջում միայն: Այն ժամանակ էլ պարզվել էր, որ հանցագործներից մեկը հեռուստաաստղ է:





























