Հարավային Սուդանում խոլերայի համաճարակի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22 մարդու: Ընդհանուր առմամբ, աղիքային սուր վարակ է հայտնաբերվել 586 մարդու մոտ: Առաջին դեպքը հայտնաբերվել էր մեկ ամիս առաջ` ապրիլի 28-ին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համաճարակն առաջին հերթին տարածվել է երկրի մայրաքաղաքում, Ջուբույում եւ 15 շրջաններից ութում: Էթնիկ կոնֆլիկտի հետեւանքով երկիրը լքել է 1 միլիոն մարդ, իրավիճակը սրվում է սանիտարական վատ պայմանների եւ սեզոնային անձրեւների պատճառով:
Ըստ Ժնեւում ՄԱԿ-ի հատուկ գործակալության տեղեկության` նախատեսվում է Ջուբուում հատուկ կենտրոն բացել, որը առողջապահության նախարարության աջակցությամբ համակարգելու է վերջնական փուլում գտնվող համաճարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցները:





























