Հնդկաստանի Ջամու քաղաքում հյուրանոցի հրդեհի հետեւանքով զոհվել է չորս մարդ, փոխանցում է NDTV հեռուստաալիքը:
Հրդեհը տեղի էր ունեցել վաղ առավոտյան` Նիլամ հյուրանոցում: Ըստ տեղի ոստիկանության տվյալի` զոհվել է չորս մարդ, վիրավորվել 12-ը, որոնցից չորսը ծանր վիճակում են: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Հրդեհն սկսվել է հյուրանոցի ստորին հարկի պահեստում, որտեղ մեքենաների անվադողեր են պահվել», — հայտարարում են ականատեսները:
Ներկայումս դեռ չի պարզվել բռնկման պատճառը:



























