ԱՄՆ-ի երկնքով թռչող US Airways ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել` սուր փորացավ ունեցող շան պատճառով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տրյուֆել անունով շունը մի քանի անգամ իր կարիքներն է հոգացել միջանցքում, ուղեկցորդները մաքրել են նրա հետեւից, սակայն շուտով անձեռոցիկները վերջացել են:
Հոտն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի ուղեւորներ վատացել են եւ օդաչուն որոշել է չնախատեսված վայրէջք կատարել:
Փոխանցվում է, որ վայէջքից հետո շան տերը բոլոր ուղեւորներին իր հաշվին սուրճ է առաջարկել:





























