Երեւանի Հալաբյան փողոցում մայիսի 26-ին հայտնաբերված եւ Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխված անդրկովկասյան գորշ արջը դեռ գտնվում է կենդանաբանական այգում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին այգու աշխատակիցները:

«Արջը մեզ մոտ է, արդեն լավ վիճակում է, նորմալ ուտում է, սակայն դեռ այգուն կից ճաղավանդակում է, որն այցելուներին հասանելի չէ: Մասնագետների խոսքով՝ մի շրջան կա, որ պետք է առանձնացված լինի»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին, ժամը  23.00-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ: