2014 թվականին Երեւանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջանների 32 շենքերի արտաքին մաքրման, ներկման եւ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով եւ հատուկ հեղուկներով լվացվում եւ մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երեւանյան ջերմ, վառ երանգները:





























