Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը թիանավակով ողջ Խաղաղ օվկիանոսն է հատել: 2013թ. դեկտեմբերի 22-ին Չիլիի Կոնկոն քաղաքից ճանապարհ ընկնելով, նա երթուղու վերջնակետ` Ավստրալիայի Քունսլիենդ նահանգում գտնվող Մուլալաբա քաղաք է հասել մայիսի 31-ին, տեղական ժամանակով ժամը 13:13-ին:
Կոնյուխովը ողջ ճանփորդությունը միայնակ է իրականացրել` առանց որեւէ նավահանգիստ մտնելու ու որեւէ կարգի օգնություն ստանալու: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, օվկիանոսը 160 օրվա ընթացքում հատելով` նա լավագույն ցուցանիշ է ապահովել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել ճանապարհորդին: «Դուք Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրման գործում անգնահատելի ներդրում ունեցած ռուս մեծ հետախույզների եւ ճանապարհորդների հրաշալի ավանդույթներն եք շարունակել», - ուղերձի տեքստից մեջբերում է արել «Ինտերֆաքս» գործակալությունը:





























