Անաստաս Միկոյանի արձանը չի կորել, պարզապես հետաքրքրասեր մարդկանց աչքից հեռու են պահում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«Անաստաս Միկոյանի արձանը չի կորել, պարզապես վարպետները վրան շոր են գցել ու էդպես են աշխատում: Սա արվում է նրա համար, որ ամեն օր այնտեղ տարբեր լրագրողներ են գնում եւ ցանկանում տեսնել արձանը»,- ասաց նա:

Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ արձանը պատրաստ կլինի մեկ ամսից, իսկ արձանի բացման օրը քաղաքապետարանը չի որոշում. Հարազատների որոշումն է լինելու:

Նշենք, որ մայիսի 30-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր. «Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է։ Ձուլարանի աշխատակիցները երեկ մեր թղթակցին ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են։ Թե ով եւ որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել»։