Աշխարհը գտնվում է տեսակների վեցերորդ մեծ ոչնչացման եզրին, ասվում է ամերիկյան գիտնականների նոր հետազոտությունում: Կենդանիների եւ բույսերի տեսակները ներկայումս ոչնչանում են 1000 անգամ ավելի արագ, քան դա տեղի կունենար առանց մարդու միջամտության:
Նախքան մարդը կգերիշխեր Երկրի վրա, յուրաքանչյուր տարի միջինում կենդանիների եւ բույսերի՝ 10 միլիոնից վերանում էր մեկ տեսակը: Իսկ այսօր միլիոնից տարեկան 100-1000 տեսակ են անհետանում: Այդ մասին նշվում է ամերիկան Դյուկի համալսարանի գիտնականների խմբի հետազոտությունում՝ կենսաբան Ստյուարտ Պիմի ղեկավարությամբ, փոխանցում է Russia Today-ը:
Գիտնականների հետազոտությունը կենտրոնացել է անհետացող տեսակների ոչ միայն քանակության, այլեւ անհետացման արագության վրա: Կենսաբանները գնահատել են մոլեկուլյար ֆիլոգենիայի, ԴՆԹ-ում տարբեր տեսակների նմանությունների եւ տարբերությունների կապի միջոցով վերահսկող տեխնիկայի օգնությամբ անհետացման տեմպերը:
Արդյունքները անակնկալի չեն բերել: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ անհետացման տեմպերը ներկայումս ավելի բարձր են, քան սովորաբար լինում էին: Տխուր միտման պատճառներից մեկը բնական միջավայրի կորուստն է, այդ թվում ակտիվ ուրբանիզացումն եւ կլիմայի փոխոխությունը, ասվում է Science ամսագրում հրապարակված հետազոտությունում:
Կենսագոյացման պահպանության հույս կա պայմանով, որ մարդկությունը ավելի հոգատար գտնվի շրջակա միջավայրի նկատմամբ: Երկրի պատմության մեջ բույսերի ու կենդանիների աշխարհի ոչնչացման հինգ դեպք է գրանցվել: Գրեթե 66 մլն տարի առաջ այդպիսի մահացությունների հետեւանքով Երկրում ոչնչացան դինոզավրերը եւ չորս կենդանատեսակներից երեքը: Գրեթե 252 մլն տարի առաջ ոչնչացել է տեսակների շուրջ 90%-ը: Պիմը համոզված է, որ եթե մենք չվերանայենք բնության նկատմամբ մեր վերաբերմունքը, կհտեւենք դինոզավրերի ճակատագրին:





























