Գերմանիայում յուրաքանչյուր 5-րդ դեռահաս ապրում է աղքատության մեջ կամ դրա սահմանին է, նշվում է զեկույցում, որը հրապարակվել է «Christian Science Monitor» միջազգային թերթում: Ամենամյա հետազոտությունը, որը հիմնված է 15-24 տարեկան երիտասարդների հարցման եւ վիճակագրության վրա, ասվում է, որ գերմանացի երիտասարդների աղքատության պատճառը կրթության մատչելիությունն է, որն այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Փորձագետները նշում են, որ Բեռլինում երիտասարների ավելի քան 20 տոկոսը գործազրկության նպաստ է ստանում, իսկ Բավարիայում, Բադեն-Վյուրտեմբերգում, Ռեյնլանդում, Պֆալցում երիտասարդների գործազրկության մակարդակը ցածր է՝ միջինը 8,9 տոկոս, հաղորդում է « Russia Today»-ը:
Թեեւ Գերմանիան ԵՄ մյուս երկրների համեմատ հեշտ հաղթահարեց ճգնաժամը, նրա բնակչության միջեւ հարուստի եւ աղքատի սահմանը բարակ է: Գերմանիայի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ գերմանացիների ավելի քան 16 տոկոսը կարող է շոտով հատել աղքատության սահմանը: Համեմատելով Ֆրանսիայում, Չեխիայում եւ Նիդերլանդներում տիրող իրավիճակի հետ՝ տեսնում ենք, որ Եվրոպայում ամենահզոր տնտեսությամբ երկրում մեծ է ռիսկային գոտում հայտնվելու ենթակա մարդկանց թիվը: Շատերն են դիմում բարեգործական կազմակերպությունների եւ սննունդ բաշխող կենտրոններին:




























