Շվեյցարիայում առաջին իսլամական մանկապարտեզը սպասվածին հակառակ չի բացի իր դռները Ցյուրիխում: Գերմանալեզու կանտոնի կրթության վարչությունն ուշադիր ուսումնասիրել է «Ալ-Խուդա» միավորոման առաջարկությունը, որը ծրագրում է բացել 4-6 տարեկան երեխաների համար ուսումնական հաստատություն. այնտեղ կկարողանային ուսուցանել իսլամի հիմունքները, սակայն միավորմանն արտոնագիր չեն տրամադրել:
Մանկապարտեզի մանկավարժները խոստացել են երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոցին ուսումնական ծրագրին համաձայն, որը հաստատվել է դաշնային հանրապետության կրթության նախարարության կողմից՝ ավելացնելոբ արաբերենի եւ իսլամական աստվածաբանություն: Ենթադրվում էր, որ երեխաներին դաստիարակելու են իսլամական ավանդույթներին համապատասխան, որպեսզի Շվեյցարիայում ամրապնդվի մահմեդական համայնքը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հայտնում է «MIGnews.ru»-ն:
Սակայն իշխանությունները զգուշանում են, որ երեխաների համար ուսումնական ծրագիրը կկազմի «ֆունդամենտալ կազմակերպության»՝ Շվեյցարիայի կենտրոնական իսլամական խորհրդի ներկայացուցիչ, որը հայտնի է իր արմատական քաղաքական հայացքներով եւ սունիների ավանդապաշտության պաշտպանությամբ:



























