Օրիֆլեյմը Երեւանում հունիսի 7-ին կկազմակերպի «Oriflame Fashion Night» նորաձեւության երեկո: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերությունից, Կարապի լճի մոտ կայանալիք նորաձեւության խոշոր միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ 2014 թվականի դիմահարդարման, մատնահարդարման եւ, իհարկե, հագուստի նորաձեւության ամենավերջին միտումներին: Երեկոյին մասնակցելու են VAHAN KHACHATRYAN, FAINA, Kivera Naynomis եւ SHADOYAN նորաձեւության տները, իրենց վերջին՝ հագուստի գարուն-ամառ հավաքածուների յուրօրինակ եւ հետաքրքիր նմուշներով:

Միջոցառման շրջանակում Օրիֆլեյմը նաեւ սելֆիի մրցույթ է հայտարարում։ «Քո նորաձեւ SELFIE-ն» անունը կրող մրցույթին կարող են մասնակցել միջոցառման ներկաները՝ լուսանկարվելով իրենց ամենաշատը դուր եկած անկյունում: Արված ինքնատիպ սելֆին պարզապես անհրաժեշտ է տեղադրել Օրիֆլեյմի պաշտոնական ֆեյսբուքյան էջի համապատասխան մրցույթի հավելվածում։ Հաղթողը կստանա անմոռանալի ուղեւորություն դեպի նորաձեւության մայրաքաղաք՝ Միլան:

Մրցույթի պայմաններն առավել հանգամանալից ներկայացված են հավելվածում, որը հասանելի կլինի հունիսի 1-ից Օրիֆլեյմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: