Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանն այդ կապակցությամբ շնորհավորել է երեխաներին՝ նկատելով, թե Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանության համար, հանուն առողջ, կրթված եւ ազատ սերնդի: «Հենց երեխաներն են մեր հաջողությունների եւ ձեռքբերումների շարունակությունը՝ մեր ապագան»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, այսօր մի շարք ծրագրեր են իրականացվում ինչպես ընտանիքներում բնակվող երեխաների, այնպես էլ նրանց համար, ում խնամակալությամբ զբաղվում են պետական հաստատությունները: «Պայմաններ են ստեղծվում, որ դուք դառնաք հասարակության լիիրավ անդամներ՝ ինքնարտահայտման եւ կայացման համար»,- ասված է նախարարի ուղերձում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվւմ է ամեն տարի հունիսի 1-ից: Այն հաստատվել է 1949թ. Փարիզում Կանանց միջազգային ժողովրդավարական ֆեդերացիայի կոնգրեսի որոշմամբ: