Ամերիկացի սերժանտ Բոուի Բերգդալը մայիսի 31-ին Աֆղանստանում ազատվել է հնգամյա գերությունից:
2009թ. հունիսին Բերգդալը անհետացել էր չբացահայտված հանգամանքներում Աֆղանական Պակտիկա մարզում: Զինվորի ազատ արձակման ԱՄՆ-ի ջանքերին թալիբները հայտարարել էին, որ համաձայն են փոխանակել սերժանտին Գունտանամոյում իրենց շարժման մի քանի մասնակիցների հետ: ԱՄՆ-ում մայիսի 31-ին հայտարարել են, որ իրենց հաջողվել է Բերգդալին փոխանակել այդ ռազմական բանտի կալանավորների հետ: Նրանք արդեն ուղարկվել են Քաթար, հաղորդում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Վերջինիս տվյալների համաձայն, թալիբները ուղեւորվում են Քաթար ամերիկյան ռազմական ինքնաթիռով:
The Daily Beast ինտերնետ-պարբերականը թվել է հինգ թալիբների անունները: Փորձագետներն նրանց անվանում են «Գուանտանամոյում բանտարկված թալիբների ամենավտնագավոր պարագլուխներ»:




























