Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սան-Խոսե քաղաքում հունիսի 3-ին կայանալիք նահանգապետի եւ քաղաքային խորհրդի տասը անդամների ընտրությունների նախօրեին անսովոր արշավ է սկսվել՝ յուրաքանչյուրը, ով կարող է ապացուցել քվերակությանը իր մասնակցությունը, անվճար կստանա մասնագիտական խանութում բուժիչ մարիխուանայի չափաբաժին:
Բանն այն է, որ քաղաքային խորհրդի կազմի փոփոխությունից հետ բժշկական մարիխուանայի իրացման մասին օրենքը կարող է խստացվել: Դա կանխելու համար, կանաբիս վաճառող խանութների սեփականատերերն առաջարկել են իրենց գնորդներին փակցնել «Ես ընտրել եմ» արտահայտությունը կամ ներկայացնել ընտրական քվեաթերթիկից մի պատառիկ՝ ակցիային մասնակից խանութներից թմրանյութի անվճար չափաբաժին ստանալու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տվյալ գործողությունները, սակայն, կարող են գնահատվել որպես ԱՄՆ-ի ընտրական օրենսգրքի խախտում, որը արգելում է ինչ-որ բան փոխանակել ձայնի հետ:
Հիշենցնենք, որ մարիխուանայի օգտագործումը թույլատրվում է երկու նահանգներում՝ Քոլորադո եւ Վաշինգտոն: ԱՄՆ-ի եւս 18 նահանգում թույլատրվում է կանաբիսի օգտագործումը բուժական նպատակներով: Դաշնային օրենսդրությունը, սակայն մարիխուանայի աճեցումը, տարածումը, պահպանումն ու օգտագործումը դիտարկում է որպես քրեական հանցագործություն:





























