Սուդանի իշխանությունները որոշել են ազատել կնոջը, ում շարիաթի օրենքների համաձայն դավանափոխության համար մահվան էին դատապարտել:
Մոտակա օրերի ընթացքում Մերիամ Իբրահիմը կարող է հայտնվել ազատության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Սուդանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Նա նաեւ հայտնել է, որ Սուդանի իշխանությունները բոլորին դավանանքի ազատություն են երաշխավորում, կնոջը կպաշտպանեն հնարավոր հետապնդումից:
27-ամյա Մերիամ Իբրահիմին դատապարտել էին մտրակի 100 հարվածի եւ կախաղանի իսլամից հրաժարվելու եւ քրիստոնյայի հետ ամուսնանալու համար: Դատավճռի կայացման ժամանակ նա հղիության վերջին ամսում էր:
Այս շաբաթ բանտում նա աղջիկ է ունեցել, ինչից հետո մահապատիժը երկու տարով հետաձգել են:
Մերիամ Իբրահիմի դատավճիռը ողջ աշխարհում բողոքի ալիք էր բարձրացրել, որով դատապարտում էին «բարբարոսական պատիժն» ու շատ երկրների առաջնորդներից պահանջում էին կնոջն ազատ արձակել:




























