Հարվարդի համալսարանից գենետիկ Ջո Դեւիսն աշխատում է ինքնատիպ նախագծի շուրջ՝ գիտելիքների ծառի պտուղի ստեղծում: Պարզ ասելով՝ մա միջոց է գտել տեղեկությունն ավելացնել բույսերի բջիջների ԴՆԹ եւ ծրագրում է ստեղծել խնձորի նոր տեսակ, որն իր մեջ տեղեկությունը կպարունակի:
Իր առաջին կենդանի հանրագիտարանի համար հետազոտողն ընտրել է խնձորի տեսակ, որն արդեն 4000 տարեկան է: Ջո Դեւիսի խոսքով՝ նրա պտուղները մոտ են աստվածաշնչյան չարի ու բարու գիտակցման ծառին, հաղորդում է «Kedem»-ը:
Բույսի ԴՆԹ-ում գիտնականները «Wikipedia»-ի 50 հազար ամենահետաքրքիր էջերը կկոդավորի:
«Գեների լեզվով» տեղեկությունների ծավալը կազմել է 350 Մբ: Բակտերիաների օգնությամբ տեղեկությունը կտեղադրվի խնձորի ծառի գենի մեջ, ոբոլ պտուղները կպարունակեն այն: Գիտնականը կարծում է, որ հավելյան տեղեկությունը չի փոխի համը, գույնը, բաղադրությունն ու խնձորի սննդային հատկությունները:





























