Ֆրանսիայում վաճառքի է հանվել կարդինալ Ռիշելեի ամրոցը: Փարիզից ամրոց հասնելու համար 1 ժամ է հարկավոր, մակերեսը կազմում է 55 հա:
Ամրոցը կահավորված է հայտնի ֆրանսիացի կարդինալի ժամանակների կահույքով, ով մեկն էր իր ժամանակների ամենաազդեցիկ մարդկանցից:
Հայտնի է, որ Ռիշելյեն սիրում էր այդ ամրոցը եւ հաճախ այնտեղ շքեղ ընդունելություններ էր կազմակերպում, հաղորդում է «nakonu»-ն՝ վկայակոչելով «Repubblica»-ին:
Գործակալությունը, որը զբաղվում է պատմական այս շինության վաճառքով, հրաժարվում է հրապարակել արժեքը եւ հայտարարում է, որ մանրամասների մասին կհայտնի ապագա գնորդը:
XV դարի շքեզ ամրոցն ավանդական ընդարձակ սենյակներ ունի երեք հարկերում, նրանցից 7-ը ննջարաններ են: Կա նաեւ ճաշասենյակ, երկու հյուրասենյակ, ընդունելությունների սրահ եւ տնտեսական նշանակության բազմաթիվ այլ սենյակներ:
Գործակալության կայքում հայտնված հայտարարության համաձայն՝ ամրոցի տարածքում երկու լիճ եւ ընդարձակ այգիներ են գտնվում:
Արման-Ժան դյու Պլեսի, հերցոգ դի Ռիշելյեն Լյուովիկոս XIII-ի կառավաման շրջանում ականավոր քաղաքական գործիչ էր:
1624թ.-ից մինչեւ իր մահը նա Ֆրանսիայի առաջին նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, ջանք չէր խնայում ֆրանսիական աբսոլյուտիզմի ամրապնդման համար:



























