Իսրայելական Քիրյաթ-Գաթեում հետաքննում են տեղացի հարյուրավորի տղաների հետ 40-ամյա կնոջ սեռական կապերի մասին աղմկահարույց գործը:
Ինչպես հաղորդում են, կինը սեռական շահագործման է ենթարկել դեռահասներին հինգ տարվա ընթացքում: Գործի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մի քանի տղա կատարվածի մասին պատմել են իրենց ծնողներին:
Պարզվում է, որ սոցիալական պաշտպանության մարմինները վաղուց էին տեղյակ, սակայն ոչինչ չէին ձեռնարկում, հաղորդում է «Mignews»-ը:
Քիրյաթ-Գաթայի սոցիալական ծառայության աշխատակիցները, դպրոցի ուսուցիչներն ու դպրոցական հոգեբանները հրաժարվում են համագործակցել ոստիկանության հետ, իսկ ոստիկանությունը ստիպված է դատարանի միջոցով սոցիալական ծառայության աշխատակիցների համաձայնությանը հասնել ցուցմունք տալու համար եւ ապացույցներ ներկայացնելու համար՝տղաների հետ զրույցների ձայնագրություններ, ովքեր պատմում են կնոջ հետ իրենց հարաբերությունների մասին: Սա քաղաքի բնակիչների զայրույթն է հարուցել:
Այս պահին կնոջ դեմ 17 դիմում-բողոք է ներկայացված: Կնոջը կասկածում են 14 տարեկանից ցածր տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, ինչն օրենքի սահմաններում բռնաբարություն է համարվում: Նախնական կալանքի ժամկետը երկարացվել է մինչեւ 5 օր:



























