Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հունիսի 1-ին, տեղի է ունեցել բարեգործական բացօթյա համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Համերգային ծրագրի գույները հայ երգարվեստի մանկական վառ ու լուսավոր դեմքերն էին, ինչպես նաեւ հաղորդավարներ, հեռուսադեմքեր Արեգն ու Բեթթին:
1-ամյա «ՎԵՀ»՝ Վերածննդի երիտասարդներ հիմնադրամը, արդեն երկրորդ անգամ, իրական տոն է դարձնում հունիսի 1-ը ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար:
«Երեխաները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, անկախ նրանից տոն է, թե ոչ: Ուստի՝ պատահական չէ, որ հենց մանուկներն էին այսօրվա մեր համերգային ծրագրի հերոսներն ու ինչու չէ, նաեւ բարեգործները: Երբ հավաքվածների դեմքին թեկուզ մեկ վայրկյան ժպիտ եմ տեսնում, համոզվում եմ, որ, իսկապես, ճիշտ ենք գործում, ինչն էլ ավելի է ոգեւորում եւ պարտավորեցնում, որպեսզի ՎԵՀ-ը նորանոր ծրագրեր իրականացնի»,-ասել է բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ Կարինե Գեւորգյանը:
«Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ովքեր չնայած իրենց զբաղվածությանը, ժամանակ հատկացրին մեր ծրագրին ու ուրախ տրամադրությունն ապահովեցին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Մարզահամերգային համալիրի տնօրինությանը, ում աջակցությամբ իրականացավ համերգային ծրագիրը» ,-ավելացրել է հիմնադրամի մյուս հիմնադիրը՝ Մայ Անուշավանյանը:
ՎԵՀ-ը խոտանում է մոտ ապագայում նոր ծրագրեր իրականացնել:





























