Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օտար լեզուների իմացությունը դրական ազդեցություն է թողնում մարդու ուղեղի վրա նույնիսկ մեծ տարիքում:

Էդինբուրգի համալասարանի գիտնականները համեմատել են 262 մարդկանց թեստերը, երբ նրանք եղել են 11 տարեկան եւ հիմա , երբ արդեն 70 տարեկան են:

Մասնագետները եկել են եզրակացության, որ ուղեղի աշխատանքը՝ խոսք ու մտավոր ունակություններ, բարելավվել են օտար լեզվի ուսուցման շնորհիվ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ երկրորդ լեզվի դրական ազդեցությունը նկատելի է, նունիսկ եթե այն սկսում են սովորել արդեն հասուն տարիքում: