«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

•Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի եւ Սպանդարյան կայարանի,

•Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի եւ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,

•Արմավիրի մարզի Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: