Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության՝ 26-31.05.2014թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.71մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում եւ հաշվարկվել է 0.77մլն.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 48.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում կայացվել են 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 84.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինը Կապանի անտառտնտեսությունից ստացված անտառխախտման դեպքի համար իրականացրել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 10 հատ «կողակ» տեսակի ձուկը  բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է ՍՈՍ- Մանկական գյուղին:

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի որսի համար նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է  «կարաս» տեսակի ձկան ապօրինի որս եւ հարուցվել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ  առգրավված ձուկը բաժնի աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությամբ կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ–ի Արեւիկի մասնաճյուղի աշխատակիցների համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերած տիրազուրկ հինգ հատ ցանցերի, 10 կգ խեցգետնի եւ 78 հատ  /12կգ/  “կարաս’ տեսակի ձկան համար կազմվել Է արձանագրություն: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի  մանկատուն» ՊՈԱԿ, իսկ  խեցգետինը` կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված մեկ դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է չորս խեցգետնաորսիչ եւ 3.5կգ խեցգետին, ինչը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի որսի  դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են հողերի պահպանության նորմերի խախտման դեպք, ինչի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերված խախտման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 10.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են առանց անթափանց ծածկույթի հանքանյութի տեղափոխման երկու դեպք, ինչի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:     

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 255.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի տեղափոխում

յոթ դեպք, որոնց  վարչական վարույթները դեռեւս ընթացքի մեջ են:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած երկու դեպքի համար  կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի երկու վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 120.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նմանատիպ չորս խախտման դեպքի համար կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 255.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար`    Շիրակի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ  Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.01մլն.դր. գումար: