Երեւանում գտնվող ռուսական «Էրեբունի» ավիաբազայում տեղի կունենա բաց դռների օր: Միջոցառումը նվիրված է Ռուսաստանի օրվան:

 Ինչպես հաղորդում է Հարավային  ռազմական  օկրուգի մամլո ծառայությունը`  «Բաց դռների» ընթացքում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում ելույթ կունենան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության, ՌԴ դիվանագիտական կորպուսի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տոնակատարությանն ելույթ կունենան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմական բազայի նվագախումբը, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության անսամբլը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գեղարվեստական կոլեկտիվը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անսամբլը, ինչպես նաեւ տեղի կունենան ռուսական ռազմական բազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողների ուսումնամարտավարական ցուցադրական ելույթները:

 Միաժամանակ հյուրերին կցուցադրվեն ռազմական ավիացիայի ավիացիոն տեխնիկայի «Մի-8» ու «Մի-24» ուղղաթիռները եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «4+» սերնդի «Միգ-29» կործանիչները, նրանք կծանոթացվեն թռիչքային անձնակազմի սարքավորումներին եւ տեղի կունենա զինվորական շիլայի համտես: Տոնի ավարտին նախատեսված է 30 րոպեանոց ավիաշոու օդաչուական բարձրագույն վարպետության «Ստրիժներ» խմբի մասնակցությամբ: