«Ռոստելոկոմը», համագործակցելով Մասիսի քաղաքապետարանի հետ, հունիսի 1-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում անակնկալ միջոցառում էր կազմակերպել բոլոր մանուկների համար:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման մեկնարկն ազդարարել են պաշտոնական շնորհավորանքները: Մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել են եւ բարի ժամանց մաղթել «Ռոստելեկոմ» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը եւ Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը:

Հունիսի 1-ին նվիրված միջոցառման ընթացքում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուներն ու մուլտհերոսները, կազմակերպվել էին մրցույթներ, որոնց հաղթողները ստացել են շատ սպասված ռոստելոկոմյան նվերները:

Մանուկներն ու անգամ մեծերը վայելում էին հեքիաթային մթնոլորտը, որ ստեղծվել էր հատուկ Մասիս քաղաքի բնակիչների համար: Երեխաների ժպիտներն ու հիացմունքը լավագույն պարգեւն են ցանկացած տարված աշխատանքի համար: