Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի առթիվ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կինոյի եւ թատրոնի զարգացման, գեղարվեստական արժեքների ստեղծման եւ տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բարձր գնահատանքի ու ջերմ ընդունելության համար՝ Միքայել Պողոսյանն առանձնակի կարեւորել է Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունն ու հոգածությունը եւ ընդգծել, որ այն իրավամբ նպաստում է մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը:





























