Յուրաքանչյուր հարսնացու բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի սանրվածքն ու հարսանեկան զգեստը երկար պահպանվեն պսակադրության հանդիսության հյուրերի հիշողությունում: Թեննեսի նահանգի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ջեքսոն քաղաքից Շոն Կարտերի հարսնացու Բրուքսը բապտիստական եկեղեցում հայտնվել է ամերիկյան մոդելավորող Վերա Վոնգի կողմից կարված ճերմակ զգեստով: Սակայն հյուրերի ուշադրությունը հանդիսավոր արարողության ժամանակ գրավել է ոչ թե շքեղ հագուստը, այլ քղանցքում պառկած Օբրի անունով նորածին աղջնակը:
Ըստ էության, ամերիկուհին նախօրոք փոքրիկ գոտու տեսքով եւս մեկ դետալ էր ամրացրել զգեստին, որպեսզի խորանին մոտենալիս իր մեկամսյա փոքիկը հուսալիորեն ամրացված լինի հատակին քարշ եկող քղանցքին, գրում է Mailonline-ը:
Շոնի կողմից իր ֆեյբուքյան էջում տեղադրված լուսանկարները ամերիկյան ինտերնետ-օգտատերերի կողմից բուռն արձագանք է ստացել՝ նրանց սարսափեցրել է այդ պատկերը եւ հայտարարել են, որ հատակով մեկամսյա երեխային քարշ տվող մոր մասին պետք է հաղորդել երեխանի պաշտպանության հարցերով կազմակերպությանը: Նրանցից շատերը նշել են, որ անփույթ ծնողի այդպիսի գործողությունները կարող էին հանգեցնել տխուր հետեւանքների, օրինակ, գորգի հետ շփումից նորածնի այրվածք ստանալու պատճառ դառնալ, փոխանցում է FedPost.ru-ն:
Քննադատների խոսքերը Կարտեր Բրուքսին չեն ամենեւին չեն հուզել: Նա հայտարարել է, որ չի զղջում Իբրիին նման միջոցով խորան հասցնելու որոշումից, քանի որ այդ քայլը կապել է իրեն ամուսնու հետ անտեսանելի կապերով, որոնք երբեք իրենց ուժը չեն կորցնի: Բացի այդ, հարսնացուի խոսքերով, աղջիկը վտանգից հեռու էր՝ նրան պաշտպանում էր Քրիստոսը:
































