«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու Բաքվում, կազմակերպիչները Բելառուսի հավաքականին խնդրել են հրաժարվել Արամ Խաչատրյանի երաժշտությունից, բելառուսներն էլ համաձայնել են։
«ՉԻ»- Ադրբեջանի դիրքորոշումը ոչ միայն միանգամայն հասկանալի է, այլեւ ողջունելի։ Լավ կլիներ, եթե նրանք նույնպիսի սկզբունքայնություն ցուցաբերեին եւ հրաժարվեին ՄիԳ կործանիչներից, որովհետեւ դրանց կոնստրուկտորը հայ է։
Ինչ վերաբերում է բելառուսներին, ապա նրանց հանդուրժողականությունն ու ամեն ինչին համաձայնելը մտահոգիչ է։ Վերջին հաշվով խոսքը գեղարվեստական մարմնամարզության հավաքականի մասին է, որը հիմնականում գեղեցկուհիներից է կազմված, իսկ Բաքվում կարող են այլ պահանջներ հնչել։ Եվ ի՞նչ, հավաքականի ղեկավարությունը պետք է համաձայնի՞։ Դեմ չենք, թող համաձայնի, եթե անգամ մարզչակաան կազմում տղամարդիկ էլ կան, դա ոչինչ չի փոխի։ Առաջնությունն, ամեն դեպքում, Բաքվում է անցկացվում։ Իսկ կազմակերպիչներին չարժե բարկացնել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























